News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ժամանակակից Եթովպիայի բնակիչների ԴՆԹ-ի հետազոտմամբ զբաղվող գիտնականները գտել են Սաբայի թագուհու մասին լեգենդի անուղղակի  ապացույցը: Նրանք հայտնաբերել են, որ որոշ եթովպացիների գենոմները ապշեցուցիչ նման են իսրայելցիների, եգիպտացիների եւ սիրիացիների գենոմներին:

Ըստ ավանդության` Սաբայի թագուհին երեք հազար տարի առաջ այցելել է Երուսաղեմ եւ որդի ունեցել Սողոմոն արքայից:

Գենետիկները նշում են, որ  իսրայելցիների, եգիպտացիների եւ սիրիացիների գենոմներին զարմանալի նման գենոմները եթովպիացիներն ստացել են մոտ երեք հազար տարի առաջ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Սաբայի թագուհու եւ  Սողոմոն արքայի լեգենդը հիշատակվում է  «Կեբրա Նեգաստ» (գիրք արքաների փառքի մասին) գրքում, ինչպես նաեւ Աստվածաշնչում եւ Ղուրանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ