News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 22-ի նիստում, հավանություն տվեց ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկած` «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման ծրագրին (2013-15 թ.թ. համար):

«Գոռավանի ավազուտներ» արգելավայրը կազմավորվել է 1958 թ.` 200 հա-ի վրա: Գտնվում է Արարատի մարզում` Ուրծի լեռնաշղթայի հարավ-արեւելյան լանջերին: Այս արգելավայրում է գտնվում Անդրկովկասում միակ բնական ջուզգունի (Calligonum polygonoides) էկոհամակարգը: Այստեղ աճում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ արժեքավոր մի շարք այլ տեսակներ:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած տեղեկանքի` վերջին 10 տարիների ընթացքում արգելավայրի վիճակը կտրուկ վատացել է: Չնայած 1958 թվականից Գոռավանի ավազուտները առանձնացվել են որպես պետական արգելավայր, սակայն առ այսօր ոչ մի բնապահպանական միջոցառում այնտեղ չի իրականացվել: Ավելին` արգելավայրի տարածքում շինարարական նպատակով իրականացվում էր ավազի արդյունահանում: Արգելավայրին լուրջ վնաս է հասցնում արածշեցումը: Արգելավայրի տարածքում ջեռուցման համար (վառելափայտ) ակտիվ կերպով հատվում էր ջուզգունը, որից պահպանվել է մոտ 300 թուփ` ընդ որում, դրանցից շատերն էլ գտնվում են ճնշված վիճակում: Ըստ վերջին դիտարկումների հազվագյուտ ու անհետացող բույսերի և կենդանիների տեսակների  բնական վերարտադրությունը գրեթե չի կատարվում: Առանց առկա իրավիճակի փոփոխության  այս համակեցությունը մի քանի տարվա ընթացքում կարող է դադարեցնել իր գոյությունը:

Ծրագիրը նախատեսում է ջուզգունի տնկարանի հիմնում, արգելավայրի որոշ հատվածների ցանկապատում, հանգստի գոտինբերի առանձնացում, ցուցանակների տեղադրում եւ այլն:

Տպել
Ամենաշատ