News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են սպասվում: Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ծրագիրը երեկ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:

«Հայաստանի նախագահի մոտ քննարկումներից պարզ դարձավ, որ էպիզոդիկ փոփոխությունները կարող են տալ կարճաժամկետ արդյունք, բայց երկրում հարկավոր են արմատական դատաիրավական բարեփոխումներ»,- նշեց նա` ներկաայցնելով նոր բարեփոխման հիմնական ուղղությունները. «Նոր ծրագիրը տարբերվում է նախորդ բարեփոխումներից: Երեկ խորհրդակցություն է կայացել նախագահի մոտ եւ հավանություն է տրվել ծրագրին: Սա մի ծրագիր է, որը չի սահմանափակվում միայն դատական իշխանությունով: Փոփոխությունները լայն ընդգրկում ունեն»:

Ըստ նախարարի, «ցանկացած հասարակության զարգացման գրավական երկուսն են` պաշտպանության համակարգն ու արդարադատությունը: Պետությունը կզարգանա, եթե հիմնված լինի արդարադատության վրա»:

Նոր ծրագիրը ներառում է դատարանակազմության խնդիրներ: «Բազմիցս է քննադատվել, թե ինչպես են մարդիկ դառնում դատավոր, դատախազ: Շատ է քննադատվել գործերի բաշխումը դատավորների միջեւ, չեմ ժխտում, որ եղել են կեղծիքներ, նաեւ այն պատճառով, որ չկար գործերի բաշխման արդյունավետ համակարգ: Մենք խնդիր ունենք դատավորների պատրաստման առումով, շուտով կգործի արդարադատության ակադեմիան, որը որոշ չափով կլուծի այդ խնդիրը»,- ասել է նախարարնո ւ հավելել, որ ծրագրում հստակ մեխանիզմներ կան դատարաններում գործերի անհարկի ձգձգումներից խուսափելու համար, փոխվելու է Արդարադատության խորհրդի աշխատաձեւը:

Նախարարը նաեւ արձանագրել է, որ արմատապես փոխվելու է Քրեական օրենսգիրքը, ներմուծվելու է հանրային աշխատանքների ինստիտուտը, մի շարք արարքներ ապաքրեականացվելու են: «Նոր փոփոխություններ են սպասվում փաստաբանության համակարգում, այսօր միայն քրեական գործերով է անվճար օգնություն տրամադրվում, ապագայում կլինեն նաեւ քաղաքացիական գործերով»,- նշել է Թովմասյանը: Նրա խոսքով, փոփոխություններ են սպասվում նաեւ նոտարիատի համակարգում, եւ նոտարին մեկ այցելությամբ մի քանի ծառայություն է տրամադրվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ