News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացել է հասնել ծրագրված հարկաբյուջետային ցուցանիշներին նախընտրական փուլում: Նման հայտարարությամբ, այսօր` հունիսի 22-ին, հանդես եկավ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի գլխավոր քարտուղար  Օրսալիա Կալանցոպուլոսը` Երեւանում ընթացող բիզնես-ֆորումի ընթացքում:

«Զմայլվում եմ Հայաստանի տնտեսությամբ»,- ասաց սեւծովյան բանկի պաշտոնյան: Նրա խոսքով` հարկաբյուջետային ցուցանիշների կատարողականը ցույց է տալիս, որ մեր երկրում կա կարգապահություն եւ ունակություն` դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ աշխարհի առջեւ:

Նշենք, որ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը պատրաստվում է 2011-14 թ.թ. Հայաստանում իրականացնել 50 մլն եվրոյի ծրագրեր` ենթակառուցվածքների զարգացման, էներգախնայողության, փոքր ու միջին բիզնեսին աջակցության եւ արտահանման խթանման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ