News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են դուրս բերել իրենց զորքերը` զինված ընդդիմության հետ միաժամանակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սիրիայի հարցով կայանալիք կոնֆերանսն իր մեջ, որպես կարեւոր դրույթ, պետք է ներառի այն, որ ե’ւ կառավարական ուժերը, ե’ւ զինված ընդդիմությունը պետք է միաժամանակ դուրս գան քաղաքներից եւ բնակավայրերից` միջազգային դիտորդների հսկողության ներքո»,-ասել է Լավրովը:

«Սիրիայի կառավարությունը դրան պատրաստ է եւ այսօր այդ մասին ինձ ասաց նախարարը»,-նշել է նա:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Սիրիայի իր գործընկեր Վալիդ մուալեմի հետ տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում` միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Մոսկվան կոչ է արել Դամասկոսին կատարել սիրիական ճգնաժամի կարգավորման պլանը, որը մշակել էր ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ