News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Odniklassniki.ru սոցիալական կայքի բովանդակությունը եւ ծառայությունները կադապտացվեն հայաստանյան պահանջներին: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Աղվերանում կայացած քննարկմանը տեղեկացրեց «Odniklassniki» եւ «Мой Мир» ցանցային նախագծերի մարկետինգի տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը՝ ավելացնելով, որ Odniklassniki.ru-ն արդեն ունի հայերեն տարբերակ, եւ վերջերս հայերեն է թարգմանվել նաեւ սոցկայքի հայերեն տարբերակը: «Համաձայն եմ, որ Facebook-ն աշխարհում առաջատար է, սակայն Հայաստանում սոցցանցերի շրջանում առաջատար է Odniklassniki.ru-ն:

Հայաստանից ամեն օր մոտ Odniklassniki.ru է այցելում 700 հազար օգտագործող, մինչդեռ Facebook այցելում է 150 հազար այցելու: Մենք նախորդ տարվա համեմատ Հայաստանում 30 տոկոս աճ են գրանցել: վերլուծելով ցուցանիշները կարող եմ ասել, որ Հայաստանում ոչ բոլոր Facebook-ցիներն են հրաժարվում իրենց Odnoklassniki-յան պրոֆիլից, իսկ 30 տոկոսանոց աճը պայմանավորվում է Հայաստանում ինտերնետի տարածմամբ»,- ասաց Իզրյադնովը: Նրա խոսքով՝ Odniklassniki.ru-յում երկու տարվա ընթացքում շատ մեծ փոփոխություններ են կատարվել՝ փոփոխության է ենթարկվել տեսքը, ինչպես նաեւ ծրագրային լայն փոփոխություններ են արվել, որը ավելի արագագործ է դարձրել սոցցանցը:

«Odniklassniki.ru-ի օգտագործողները տարբերվում են Facebook-ից օգտվողներից, կամ ավելի ճիշտ մարդիկ տարբեր տրամադրություններով են այս երկու կայքերում գտնվում: Facebook-ում յուզերներն ավելի ավելի զգաստ են, ու այս սոցցանցից ակնկալիքներն էլ ուրիշ են, իսկ Odniklassniki.ru-ում օգտվողներն ավելի ազատ են իրենց պահում: Որպես համեատություն նշեմ հետեւյալը. բոլորս էլ աշխատում ենք տարբեր հաստատություններում, ու բնական է աշխատավայրում մեր վարքն ավելի զգաստ է, բայց ցանկացած մարդ էլ աշխատանքից հետո ցանկանում է ազատ ժամանակը ինչ-որ հաճելի վայրում անցկացնել, որտեղ նրա վարքն արդեն այլ է: Այ մոտավորապես այսպիսի տարբերություն է այս երկու սոցցանցերի օգտագործողների միջեւ»,- ասաց Odniklassniki.ru նախագծի մարկետինգի տնօրենը:

Ըստ նրա՝ սփյուռքահայերն էլ Odniklassniki.ru-ից ակտիվորեն օգտվում են, հատկապես ամերիկահայերը: «Odniklassniki.ru-ի տարբեր օգտվողներ կան շատ երկրներից, նույնիսկ մեկ հոգի հաճախ Odniklassniki.ru է մտնում Վատիկանից: Հարավային Կովկասում սոցցանցից օգտվող երկրներից առաջատար է Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ հայերը նաեւ ամենաակտիվ նվերներ ուղարկողների ցանկում են:

Նշենք, որ հայաստանցի համացանցային փորձագետների եւ ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների հետ «Odniklassniki» եւ «Мой Мир» նախագծերի ներկայացուցչի հանդիպումը կազմակերպել է «ԱրմենՏել» ընկերությունը:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ինտերնետ օպերատոր՝ «ԱրմենՏելը» մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական ցանցերից եւ ինտերնետից օգտվելու մշակույթի զարգացմանը, եւ օգտագործում ենք ցանկացած հնարավորությունը, որպեսզի միջազգային կարգի խոշոր մասնագետներ հրավիրենք Հայաստան, որոնք իրենց փորձը կարող են փոխանցել հայաստանցի մասնագտներին եւ փորձագետներին»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը՝ ավելացնելով, որ նման հանդիպումների ժամանակ նաեւ հնարավորություն է ստեղծվում առաջին դեմքից տեղեկանալ, թե մոտ ապագայում հայաստանցի ինտերնետ օգտագորկծողներին ինչպիսի առաջարկներ կկատարեն խոշոր վեբ համակարգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ