News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի խոշոր քաղաքներում եւ տարածաշրջանային կենտրոններում ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է նախապատրաստում: Այս մասին NEWS.am-ին ասաց Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն: Նրա խոսքով` վրացական երեք քաղաքներում արդեն մի շարք ակցիաներ են տեղի ունեցել, եւ այդ միջոցառումները կշարունակվեն հստակ սահմանված ժամանակացույցով:

«Վրացական ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան նման ակցիաներ կիրականացնի ընդհուպ մինչեւ այս աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այդ ակցիաների նպատակը վրացական հանրության համախմբումն է»,-նշեց Արեշիձեն:

Փորձագետի խոսքով` այդ ակցիաները տարբերվում են հետխորհրդային տարածքում սովորական բողոքի ակցիաներից  եւ որոշ առումով ուժի ցուցադրում են:  Ընդ որում, ըստ նրա, Վրաստանի իշխանություններն ի վիճակի չեն խոչընդոտել ընդդիմությանը, քանի որ երկիրը պարզապես «լցված է» միջազգային դիտորդներով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  Վրաստանում քաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է: Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մայիսի 27-ին բողոքի զանգվածային ակցիա էր կազմակերպել, որի մասնակիցների թիվը հասել է  110 հազարի:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ