News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հունիսի 22-ին վարձույթի է դուրս բերվել պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանի 3D «Brave» («Խիզախը») անիմացիոն ֆիլմը:

Այն Մերիդա անունով երիտասարդ կնոջ մասին է, ով մարտահրավեր է նետում իր երկրի ավանդույթներին  եւ որոշում ամեն ինչ անել իր ձեւով` խնդիրներ եւ քաոս առաջացնելով իր ճանապարհին:

Քեթրին Սարաֆյանի խոսքով` աշխատելով մուլտֆիլմի վրա, նա գիտակցել է, թե որքան նման իր հորը` հայկական եկեղեցու հոգեւորականին:

«Կրոնը չի կարող դեր չունենեալ ձեր կյանքում: Ես շատ եմ հետեւել իմ հորը` հայկական եկեղեցու հոգեւորականին, ով մարդկանց կառավարման հարցում ուժեղ չէր: Մայրս գործունյա կին էր, եւ ես միշտ մտածել եմ, թե նման եմ նրան: Աշխատելով այս ֆիլմի վրա, ես հասկացա, թե որքան շատ եմ նման հորս»,- «The Christian Post»-ին ասել է Սարաֆյանը:

Նա ենթադրում է,  որ ֆիլմի գաղափարն արձագանք է գտնում իր սեփական կյանքի հետ. «Երբ կհաշտվեք, թե ով եք դուք, ինչ են ձեզնից սպասում ուրիշները եւ կսկսեք վստահել ձեր ընտանիքի սիրուն, դա կլինի համարձակ քայլ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ