News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:

«Հիշեցնենք, որ հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: Սպանվածը Գեւորգ Թադեւոսյանի դստեր` 20-ամյա  Ալվարդի մտերիմ ընկերուհին էր:

Երեկ ամբաստանյալը պետք է հանդես գար վերջին խոսքով: Մինչ Գեւորգ Թադեւոսյանը սկսեց խոստովանել, որ  իրականում վատ բան է արել` «իր կամքից անկախ ստացվել է, էլի», դատարանից խնդրեց մեղմ մոտենալ իրեն, դահլիճ մտան նրա քույրը եւ դուստրը, ու ամբաստանյալը, տեսնելով նրանց, հատկապես դստերը, փոխեց իր վերջին խոսքը` պնդելով, որ ինքը անմեղ է, կապ չունի մարդասպանության հետ:

Դատավոր Էդուարդ Մանուկյանը  վճիռը կհրապարակի ամիս 26-ին, հիշեցնենք, որ Թադեւոսյանին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ