News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը եւս գրանցվել է Facebook սոցիալական ցանցում. Այսուհետ Սահակյանը եւս այդ ցանցում պաշտոնական էջ կունենա: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Հիշեցնենք, որ մինչ այդ ցանցում գրանցվել էր արդեն  նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, Սահակյանն արդեն հասցրել է բավական ուշագրավ հաղորդագրություն թողնել իր պաշտոնական էջում, որից պարզ է դառնում, որ այս ընտրություններում Սահակյանն իր քարոզարշավը սկսել է այն նույն գյուղերից, որտեղ այցելել էր հինգ տարի առաջ: «Երեկ` նախագահական քարոզարշավի առաջին օրը, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան եւ հանդիպել Թալիշի, Մատաղիսի, Մաղավուզի, Վարնկաթաղի, Մենգրելսկի, Մեծ Շենի, Մոխրաթաղի, Կուսապատի, Մեհմանայի, Ներքին Հոռաթաղի բնակիչների հետ` փաստորեն կրկնելով այն երթուղին, որով անցել էր հինգ տարի առաջ` նախագահական ընտրարշավի առաջին օրը»,- գրված է Բակո Սահակյանի էջում: Ի դեպ, ուշագրավ է, որ եթե Վիտալի Բալասանյանը գրառումները կատարում է առաջին դեմքով, ինչից կարելի է կարծիք կազմել, որ Բալասանյանն ինքն է կատարում այդ գրառումները, ապա Սահակյանի էջում գրառումները երրորդ դեմքով են, ինչից ենթադրվոմ է, որ պաշտոնական էջը վարում է մեկ այլ մարդ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ