News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Սիրիան հաստատել է, որ թուրքական օդանավը  խփվել է իր միջոցներով: Պետական լրատվական «ՍԱՆԱ» գործակալությունը տարածել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունը: 

Ծովափից  1 կմ հեռավորության վրա գտնվող օդանավի ուղղությամբ կրակ է արձակվել: Օդանավն ընկել է ծովը` ափից 10 կմ հեռավորության վրա, Սիրիայի ջրերում, ընդգծել են  պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ավելի ուշ հաստատվել էր, որ ոչնչացված թիրախը թուրքական ռազմական օդանավ է եղել: Օդանավն ընկնելու  վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են սիրիական եւ թուրքական զինվորականները: Օդանավի երկու օդաչուների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 22-ի կեսօրին Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավն անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում: Ենթադրվում էր, որ այն ընկել էր սիրիական ջրերը: 

Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ տեղի բնակիչները տեսել էին` ինչպես է խփվել օդանավը:  Հետո հաղորդագրություն էր հայտնվել Թուրքիայի վարչապետ Էրդողանից, որ սիրիական իշխանությունները ներողություն են խնդրել օդանավը խփելու համար: Հաղորդվել էր, որ օդաչուներին փրկել են:

Սակայն հունիսի 22-ի երեկոյան հատուկ մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայափ Էրդողանը հերքել էր այդ լուրերը:
Կատարվածի հետ կապված` Թուրքիայի կառավարությունը հունիսի 22-ի երեկոյան արտահերթ  խորհրդակցություն  է գումարել ռազմական հրամանատարության մասնակցությամբ: Խորհրդակցությունից հետո Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան կհայտնի իր դիրքորոշումը եւ անհրաժեշտ քայլեր կձենարկի, երբ կատարվածի բոլոր հանգամանքները  պարզվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ