News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2012թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների  ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ինչպես նաեւ զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները: Նիստը բացեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով նախ անձնակազմին ներկայացրեց գնդապետ Մասիս Միքայելյանին բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ նշանակելու մասին պաշտպանության նախարարի հրամանը, այնուհետեւ անդրադարձավ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին եւ տարածաշրջանում տեղի ունեցած ռազմաքաղաքական կարեւոր իրադարձություններին:

Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդեցին ՊԲ հրամանատարի տեղակալների, միավորումների եւ զորամասերի հրամանատարների ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին եւ խոսեց ոլորտի կատարելագործման համար անհրաժեշտ ապագա անելիքների մասին:

Ռազմական խորհրդի նիստն ավարտվեց Մ. Հակոբյանի ամփոփիչ խոսքով, ով ըստ ոլորտների մեկ անգամ եւս անդրադարձավ հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին եւ համապատասխան հանձնարականներ ու ցուցումներ տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ