News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Մյունխենում 1,7 հազար մերկ մարդիկ մասնակցել են ամերիկացի հայտնի լուսանկարիչ Սփենսեր Թունիքի նոր «Մատանի» նախագծին:

Ակցիան տեղի է ունեցել վաղ առավոտյան կենտրոնական հատվածում: Մասնակիցները մերկ մարմինները պատել են կարմիր եւ ոսկեգույն ներկով` ձեւավորելով կրակ, վիշապի հրացայտ երախ եւ, վերջապես, մատանի` ներկայացնելով Ռիխարդ Վագների «Նիբելունգների մատանին» օպերայից տեսարան:

«Մատանի» նախագիծը լուսանկարչի երկրորդ ակցիան է Գերմանիայում:

Դրա կազմակերպման հարցում օգնել են շուրջ 80 կամավորներ: Սկզբնապես մերկ ակցիային միանալու ցանկություն էին հայտնել շուրջ 2,5 հազար մարդ:  

«Մատանի» նախագիծը Թունիքը կապել է այսօր բացվող Մյունխենյան օպերային փառատոնի հետ, որի շրջանակում կկատարվեն Վագների ստեղծագործությունները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան լուսանկարչի ակցիաները միավորում են քանդակագործությունը, կատարողական արվեստը եւ լենդ-արթը, որտեղ նկարչի ստեղծագործություններն անքակտելիորեն կապված են բնական լանդշաֆտներին:

Թունիքը նախապես հաղորդում է նկարահանման վայրը եւ բոլոր ցանկացողներին հրավիրում մասնակցել: Թունիքի ամենահայտնի ակցիաներից են Սիդնեյում հազարավոր մերկ մարդկանց լուսանկարահանումը, ինչպես նաեւ Մեռյալ ծովի ափի ֆոտոսեսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ