News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերը մնացել են խաղաղության եւ պատերազմի սահմանագծին: Նման կարծիք է  հայտնել  Կարնեգիի Հանուն միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը CivilNetTV-ի հարցազրույցում: 

Խոսելով Մեքսիկայում ԵԱՀԿ Մինսկւ խմբի համանախագահների արված հայտարարությունների մասին` փորձագետը նշել է, որ դրանում ավելի կարեւոր է եղել  սիմվոլիզմը: Առաջին անգամ նման հայտարարություն ընդունվել է G20-ի հանդիպմանը:

Հայ-ադրբեջանական սահմանի դեպքերը ստվեր են նետել ԱՄՆ-ի պետքարտուղարի` Հարավային Կովկաս այցին:

«Այն տպավորությունն է, որ կողմերից մեկը փորձել է ուշադրություն հրավիրել Ղարաբաղյան հիմնախնդրի վրա, եւ դեպքերը համընկել են Քլինթոնի այցին, որը տարածաշրջան էր եկել խաղաղության կոչով», - նշել է փորձագետը:

Տեսակետ գոյություն ունի, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան, Թուրքիան, Իրանը շախմատ խաղացողներ են, իսկ հարավկովկասյան տարածաշրջանի երկրները խաղալիք են նրանց ձեռքերում: Սակայն փորձագետը հակառակ կարծիքին է: «Հեշտ է մեղքը բարդել գերտերությունների վրա, ասելով որ մենք չենք կարողանում համաձայնության գալ, քանի որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը փոքր պետություններ են, եւ գերտերություններն օգտագործում են այդ: Խնդիրն այն է, որ եթե գերտերություններն էլ փորձեն ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները,  ապա այդ որոշումներն էլ ձեզ դուր չեն գա», - նշել է դը Վաալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ