News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տվյալ պահին Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերի միջեւ լայնածավալ ռազմական գործողություններն անհնար են: Այդ մասին հայտարարել է Կարնեգիի հանուն միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը CivilNetTV-ի հետ հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ռազմական ուժերը գտնվում են քաղաքական լուրջ վերահսկողության ներքո, եւ թեպետ  կան հրաձգության դեպքեր, սակայն զենքի գործածությունը հնարավոր է միայն  քաղաքական որոշում կայացնելու դեպքում: Տվյալ պահին Ղարաբաղյան հիմնախնդրի  վերսկսումը կողմերի շահերից չի բխում:Սակայն կա այն սպառնալիքը, որ  3-4 տարի անց հաշիվները կարող են  փոխվել:

Նա նշել է, որ Ադրբեջանը շատ դինամիկ երկիր է` ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով: «Դրական է, որ Ադրբեջանը դառնում է հարուստ երկիր, եւ ուժ է ձեռք բերում որպես պետություն: Բացասական է, որ  այդ երկիրը շատ խնդիրներ ունի, այդ թվում նաեւ Իրանի հետ, ինչպես նաեւ ներքին լարվածություն»,- ասել է դե Վաալը:

Նրա խոսքով, մոտակա 2-3 տարրիներին սպասվում են տարածաշրջանի բոլոր երկրների ընտրությունները: Ընտրությունները չեն կարող դառնալ  հիմնախնդրի սրացման  խթան, հատկապես Հայաստանի դեպքում, որն ավելի դինամիկ ներքին քաղաքականություն ունի, քան Ղարաբաղում եւ Ադրբեջանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ