News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջությունը նորից վատթարացել է: Նա եւս մեկ նոպա է ունեցել, հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե կաթվածի կասկածանքով Մուբարաքը  բանտից տեղափոխվել է  զինվորական հոսպիտալ: Այնուհետեւ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Մուբարաքը կլինիկական մահ է տանում, սակայն հետո այդ լուրերը հերքվել էին:

Նախկին նախագահի առողջական վիճակի մասին տեղեկությունները խիստ հակասական են: Պաշտոնական հայտարարություն Եգիպտոսի իշխանությունների կողմից չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ