News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եթե Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների` Թբիլիսիում կայացած համաժողովի գաղտնալսման եւ տեսաձայնագրման փաստը հաստատվի, շատ ցավալի կլինի: NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին: Նրա խոսքով` դա ոչ մեկի չի կարող դուր գալ:

«Տեղեկատվությունը դեռեւս վերջնական հաստատված չէ, բայց եթե նման բան իսկապես տեղի է ունցել, ապա այստեղ ազգության խնդիր չկա»,-նշեց քաղաքագետը` ընդգծելով, որ այսօր Վրաստանում բավականին բարդ քաղաքական իրավիճակ է,  եւ այդ միջադեպը պետք է դիտել հենց այդ համատեքստում:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ գաղտնալսումը կապված լինի համաժողովը նախագահող, Վրաստանի հայերի պաշտպանության ասոցիացիայի նախագահ Կարինե Բրաեղյանի` ընդդիմադիր «Վրացական երազանքին» միանալու հետ, Ռոնդելին նշեց, որ առայժմ ոչինչ չի կարելի համոզված ասել: Նա նաեւ դժվարացավ ասել, թե ով կարող էր կազմակերպել գաղտնալսումը:

Հիշեցնենք, որ հունիսի 21 –ին Թբիլիսիի «Հին Մետեխի» հյուրանոցում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովի ժամանակ ծաղկամանի մեջ հայտնաբերվել էր գաղտնալսման սարք եւ թաքնված տեսախցիկ: Միջադեպը մամուլում մեծ արձագանք է գտել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ