News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն զինված ուժերի եւ հետախուզության հրամանատարության հետ 2 ժամ քննարկել է Սիրիայում թուրքական ինքնաթիռների խփման միջադեպը: Քննարկվել են Անկարայի հետագա գործողությունների ծրագիրը: Հանդիպման արդյունքների մասին չի հաղորդվում, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Նշենք, որ Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարին ասել էր, թե միջադեպը կարող է հեռուն գանցող հետեւանքներ ունենալ:

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը խիստ մտահոգություն է հայտնել թուրքական կործանիչի հետ կապված դեպքի առնչությամբ, որը նախօրեին խփվել էր Սիրիայի ՀՕՊ ուժերի կողմից:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի օդանավ հունիս 22-ի կեսօրին անհետացել է Միջերկրական ծովում: Մալաթիայի ռազմաօդային կայանից օդ բարձրացած ռազմական օդանավի հետ կապը կտրվել է Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան հատվածում։Ավելի ուշ տեղեկատվություն էր հայտնվել, որ այն խփել է սիրիական ԶՈՒ-ն: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի կառավարությունը հունիսի 22-ի երեկոյան արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել ռազմական հրամանատարության մասնակցությամբ:

Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական կործանիչը խփվել է սիրիական ՀՀՊ-ի ուժերի կողմից, քանի որ ներխուժել է Սիրիայի օդային տարածք:

Խփված օդանավն ընկել է ափից 10 կմ հեռավորությունում` Սիրիայի տարածքային ջրերում: Օդանավն ընկնելու  վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են սիրիական եւ թուրքական զինվորականները: Օդանավի երկու օդաչուների ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ