News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միանգամայն նորմալ է, երբ Վրաստանի ԱԳ նախարարը խոսում է ղարաբաղյան հակամարտության մասին, որը գտնվում է բառացիորեն «քթի տակ»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն`  մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական նոր պատերազմը կթաղի հարավկովկասյան երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը:

Աբաշիձեն ընդգծեց, որ կիսում է Վաշաձեի կարծիքը` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրման մասին: «Ես կիսում եմ այդ ձեւակերպումը: Եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական ակտիվ գործողությունների փուլ թեւակոխի, վատ կլինի: Բոլորի համար: Եւ այդ «բոլորը» դա հրաշալի հասկանում են»,- ընդգծեց նա:

Խոսելով այդ հարցում Վրաստանի դիրքորոշման մասին, Աբաշիձեն ընդգծեց. «Թբիլիսին բարեկամական հարբերություններ է պահպանում թե Երեւանի, թե Բաքվի հետ: Դա կառուցողական դիրքորոշում է, այնտեղ ոչ մի վատ բան չկա, եւ մինչ օրս այն նորմալ է ընդունվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Վրաստանի անկեղծ ցանկությունը կայանում է նրանում, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը վիճելի հարցերն իրար մեջ լուծեն, ինչը կդառնա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխիք»,-ասաց նա:

Ինչպես հողորդել էր NEWS.am-ը, ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում Վաշաձեն ասել էր. «Աստված մի արասցե նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան  բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը»:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արագ լիցքաթափման կհանգեցնեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ