News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիական զարգացման բանկը եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը Երեւանում 7 տարի ժամկետով 30 միլիոն եվրոյի համաձայնագիր են ստորագրել: Ստորագրելու արարողությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին Երեւանում:

Ինչպես նշել է BSTDB-ի ղեկավար Անդրեյ Կոնդակովը, Ավստրիական զարգացման բանկն արդեն 2008 թվականին Սեւծովյան բանկին տրամադրել էր տեխնիկական համագործակցության փաթեթ: «Մենք ապագայում  ազդեցիկ համագործակցության հույս ունենք: Բանկի կողմից տրամադրված միջոցները կօգնեն մեզ ակտիվ կերպով վարկավորել առաջադիմական նախագծերը, այդ թվում Հայաստանում»,- հայտարարել է Ա. Կոնդակովը:

BSTDB-ն զարգացման բանկ է, որը  վարկավորում է Սեւծովյան տարածաշրջանում մասնավոր հատվածի ծրագրերը: Բանկը հիմնվել է 1998 թվականին տարածաշրջանի 11 երկրների կողմից, այդ թվում Հայաստանի: Բանկի կապիտալը կազմում է 3 միլիարդ  SDR (շուրջ 3,5 միլիարդ եվրո):

2011-14 թթ. BSTDB-ը նախատեսում է  Հայաստանւոմ  ներդնել 50 միլիոն եվրո` երկու անգամ մեծացնելով հանրապետությունում իր վարկային պորտֆելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ