News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Անթալիայի հայտնի հյուրանոցներից մեկում ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինի համերգը ոստիկաններին հրահանգով ժամանակից շուտ ավարտվել է:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը մտել է հյուրանոցի համերգասրահ եւ պահանջել անմիջապես դադարեցնել համերգը, քանի որ հաջորդ առավոտյան դպրոցների ավարտական քննություններն են եւ աղմուկը խանգարում է քննությանը նախապատրաստվող աշակերտներին:

Ոստիկանությունը պնդել է, թե կա նահանագապետի հրահանգը՝ մինչեւ դպրոցական ավարտական քննությունների ավարտը չկազմակերպել աղմկալի միջոցառումներ: Համերգի կազմակերպիչները ստիպված դադարեցրել են համերգը: Հայկոն բարկացած լքել է դահլիճը:

Նահանգապետի այս հրահանգին խիստ են արձագանքել Հայկոյի երկրպագուները՝ մեղադրելով նահանգապետին նման անհեթեթ հրահանգի համար, քանի որ տվյալ հյուրանոցի շրջակայքում բնակելի թաղամաս չկա եւ համերգը չէր կարող որեւէ աշակերտի խանգարել:

Իր հերթին Անթալիայի նահանգապետ Ահմեդ Ալթըփարմաքը Twitter-ով պատասխանել է, թե ինքը համերգի կազմակերպման մասին տեղյակ չէ եւ խստորեն քննադատել է իր անունից նման հրահանգ տարածողներին: Նա նաեւ ավելացրել, թե դատապարտում է նաեւ այդ օրը նման համերգ կազմակերպողներին:

Նշենք, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ