News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պահանջել է արագ վերանորոգել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հայրենի` Մամաթի գյուղի ճանապարհը: 

Հանգստյան Բահմարո վայր այցելելիս Սահակաշվիլին հիշել է, որ 8-9 տարի առաջ, երբ նա ընդդիմություն է եղել եւ Մամաթիում հանդիպումներ է անցկացրել, այդ գյուղում ճանապարհը ողբալի վիճակում է եղել:

«Ամոթ: 8 տարի է անցել, իսկ նրանք ճանապարհ դեռ չունեն, եւ դա մեր կառավարման օրոք», - հայտարարել է Սահակաշվիլին` հանձնարարություն տալով, որ շուտափույթ կարգի բերեն Մամաթիի ճանապարհը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ