News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Ադրբեջանին պատերազմի է սադրում` խոստանալով ոչ թե Ղարաբաղի տարածքը, այլ Իրանի հյուսիսային շրջանները, կարծում է վրացի քաղաքագետ, Եվրասիայի ինստիտուտի փորձագետ Գիորգի Վեկուան: Կովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների սրմանեւ դրա մեջ գերտերությունների դերի կապակցությամբ իր մտավախություններով նա կիսվել է «Սաքարթվելո դա մսոպլիո» թերթի հետ:

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստատուս-քվոն ձեռք չի տալիս Միացյալ Նահանգներին ոչ թե այն պատճառով, որ մտածում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ այն պատճառով, որ ցանկանում են անկայունության գոտի ստեղծել Իրանի շուրջ եւ կառավարելի քաոսի դրություն:

Նրանք Ադրբեջանին սադրում են, որ պատերազմական գործողություններ սկսի` խոստանալով ոչ թե Ղարաբաղի տարածքը, այլ Իրանի հյուսիսային շրջանները, որտեղ էթնիկ ադրբեջանցիներ են ապրում»,- պնդում է քաղաքագետը, մեջբերում է «Կուրսորը»: Նրա խոսքով, «պատերազմի վտանգ կա, բայց Ռուսաստանին ու Իրանին դեռ հաջողվում է պահպանել կայունությունը»:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, եթե պատերազմ սկսվի, հետեւանքները կանխատեսելը գրեթե անհնարին կլինի: Վրացական պետությունը կարող է ընդհանրապես դառնալ այդ քաոսի զոհը»,- նշել է Վեկուան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ