News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաթումիի կենտրոնում թուրքական  ազդեցության ընդլայնման դեմ նախազգուշական ակցիա է տեղի ունեցել: Այն կազմակերպել են «Քարթուլի դասի», «Ազատ Վրաստան» եւ Դեմոկրատական շարժման ակտիվիստները:

«Աջարիան պետք է մաքրվի այն հակավրացական ուժերից, որոնք փորձում են Բաթումիում Ազիզեի մզկիթը կառուցել», - հայտարարել է «Քարթուլի դասի»-ի առաջնորդ Ջոնդի Բագատուրիան, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Ըստ «Ազատ Վրաստան»-ի առաջնորդ Կախի Կուկավայի հայտարարության` Աջարիայում թուրքական ազդեցության մեծացում է տեղի ունենում:

Ընդդիմության առաջնորդները հանրությանը կոչ են արել եւս մեկ անգամ հավաքվել հունիսի 30-ին ժամը 19-ին` հերոս յունկերների գերեզմանների մոտ, որպեսզի ստիպեն իշխանություններն հրաժարվել մզկիթի կառուցումից:

Մեկ օր առաջ Ջոնդի Բագատուրիան խորհրդարանի նիստին հայտարարել էր, որ վերջին երկու տարիներին Վրաստանի իշխանությունները քաղաքացիություն են տրամադրել Աջարիայում ապրող արդեն 25 հազար թուրքերի: Ըստ նրա` դա գիտակցորեն է արվել, քանի որ այդ մարդիկ ի նշան շնորհակալության խորհրդարանական ընտրություններին կքվեարկեն իշխող` «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:

«Այդ ծայրահեղական ուժերը կարող են ընտրությունների միջոցով հասնել Թուրքիայում իշխանության, որից հետո կկրկնվի այն, ինչ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում», - նախազգուշացրել է Բագատուրիան, նշելով, որ Թուրքիայում ծայրահեղականները հայտարարում են, որ իբր Աջարիան  թուրքական տարածք է եղել` զավթված Վրաստանի կողմից 100 տարի առաջ:

Ինչպես նշում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը, պատգամավորի ճառը բացատրվում է տարբեր պատճառներով` Թուրքիայի փորձերից ուժեղացնել հոգեւոր տարածումն Աջարիայում մինչեւ այն հաղորդագրությունները, որ ինքնավարությունը պարզապես վերածվում է սեքս-հանգստյան գոտու թուրքերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ