News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

ՍԾՏՀ հոբելյանական գագաթաժողովը պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա հունիսի 26-ին Ստամբուլում:

Կազմակերպությունն ստեղծվել է 1992թ. հունիսի 25-ին, եւ այս տարի նշվում է 20-ամյա հոբելյանը:

ՍԾՏՀ-ի հիմնական նպատակը Սուծովյան տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացումն է եւ անդամ-երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հաջող կապերի հարթեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ