News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս շաբաթվա ընթացքում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպում կունենա հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի հարցը: Այդ մասին Մինյոնն ասել է հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, թե հանդիպման արդյունքում կայացավծ որոշումն ուղարկվելու են ԵԽԽՎ Բյուրոյի քննարկմանը: Մինյանն ընդգծել է, թե իր կարծիքով չարժե վերականգնել ենթահանձնաժողովը, երբ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Հարցով զբաղվում է Մինսկի խումբը եւ իմ դիրքորոշումն այն է, որ խմբի աշխատանքը պետք է ավելի արդյունավետ ու օպերատիվ լինի, բայց չարժե ավելացնել նույն հարցով զբաղվեղ կառույցների թիվը:

Կրկին ընդգծելով, որ դա իր կարծիքն է, այլ ոչ ողջ Բյուրոյի, Մինյոնը նշել է, թե եւս մեկ կառույցի ստեղծումը խառնաշփոթ կառաջացնի:

«Գործ ունենալով նման նուրբ հարցերի հետ, ամենավերջին բանը, որ մեզ պետք է, խառնաշփոթն է: Այդ հարցում մեզ հետեւողականություն եւ արդյունավետություն է պետք»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ