News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 28-ից հուլիսի 4-ը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Մարսելում նա կմասնակցի նաեւ Հայ եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ Ֆրանսիայի թեմական եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: 

Գարեգին Բ-ին ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը եւ պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ