News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամային իրավիճակի մասին: NEWS.am-ը ոչ մեծ հարցում անցկացրեց անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալությունների միջեւ` 2012 թ. ընթացքում եւ վերջին մեկ ամսում շուկայի իրավիճակի վերաբերյալ:

«Վիվա ռիելթի» գործակալության տնօրեն  Էդվարդ Հարությունյանն ասաց, որ տարեսկզբի համեմատ անշարժ գույքի գների մեծ անկում չկա, սակայն առկա է գործարքների ոչ մեծ աճ: Վերջին մեկ ամսում շուկայում ոչինչ չի փոխվել, աշխուժություն չեն նկատում:

Բնակարանների գները առայժմ էժանացնում են նրանք, ովքեր շտապում են վաճառել:

«Բարս» գործակալության տնօրեն Մարինա Չատինյանն ասաց, որ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը զգալի նվազել է, սակայն գների զգալի անկում դեռ չի նկատվում: Շուկան շատ թե քիչ ակտիվ է Երեւանի ծայրամասային շրջաններում, իսկ կենտրոնում,  ընդհակառակը, պասիվ է: Սակայն, ընդհանուր առմամբ, Չատինյանի գնահատմամբ,  «այս տարի շուկայում ավելի տխուր է, քան նախորդ տարի»:

«Ալֆա» գործակալությունից ասացին, որ անշարժ գույքի առաջարկն անհամեմատ գերազանցում է պահանջարկին: Արդյունքում` գնորդներն են որոշում անշարժ գույքի գինը, ոչ թե` առաջարկողները: Այդ պատճառով էլ անշարժ գույքի «շուկայական արժեք» հասկացությունը գործնականում անհնար է որոշել, գներն ընդհանուր առմամբ նվազել են 10-15%-ով:

Մոտավորապես նույն իրավիճակն է նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այդ շուկայում գործող «Բեսթ Ռիելթի» գործակալության տնօրեն Սուսաննա Սաղիյանն ասաց, որ Ստեփանակերտում անշարժ գույքի գները նվազել են մոտ 20%-ով: Օրինակ` երկուսենյականոց բնակարան բազմաբնակրանոց շենքում կարելի է գնել 35 հազ. դոլարով, իսկ երեքսենյականոցը` 50 հազ. դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ