News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում մտահոգված են Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակով: Այդ մասին Ստրասբուրգում, մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Ժան  Կլոդ Մինիոնը: Նա նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների  հետ կապված իրավիճակը քննարկվել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստում եւ կդառնա ԵԽԽՎ նստաշրջանի քննարկման թեմա:

«Կազմակերպության ցանկացած անդամ երկրում նման իրավիճակն անհանգստություն է առաջացնում եւ կքննարկվի», - ասել է նա:

Ինչ վերաբերում է  զեկուցողներին հետ կանչելուն, այդ որոշումը ԵԽԽՎ-ի եւ Մոնիթորինգի հանձնաժողովի իրավունքն է, որը գլխավորում է Անդերս Հերկելը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտադիր անել ԵԽ-ն Ադրբեջանում լրագրողների ազատության եւ քաղբանտարկյալների խնդրի լուծման  համար, ԵԽԽՎ նախագահը վստահեցրել է, որ  ամեն ինչ կանի լրագրողների ազատության եւ ազատ աշխատելու համար:

«Միանգամայն անընդունելի է, որ ԵԽ-ի երկրների բանտերում լրագրողներ են նստած եւ խոշտանգումների են ենթարկվում», - նշել է նա, հաղորդում է  Turan-ը:

Խոսելով Ադրբեջան այցելած զեկուցող Քրիստոֆեր Շթրասերի մասին` Մինիոնը նշել է, որ հունիսի 26-ին Քրիստոֆերը մամլո ասուլիս կանցկացնի, որտեղ մանրամասն կպատմի իր առաքելության մասին: ԵԽԽՎ ղեկավարությունը նրան ամեն կերպ կաջակցի իր առջեւ դրված խնդիրների հաջող իրագործման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ