News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում 3 անգամ կավելանա ձկնամթերքի արտադրությունը: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Նշվել է, որ ներդրվելու են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, ստեղծվելու են ձկնամթերքի վերամշակման ժամանակակից կարողություններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ձկնաբուծական տնտեսություններում պետք է ներդրվեն ինտենսիվ տեխնոլոգիաներ` ջրի մաքրման եւ թթվածնով հարստացման նպատակով: Մասնավորապես` մեծ արդյունք կարող է տալ աէրոտորների օգտագործումը` ջուրը թթվածնով հագեցնելու համար: Ընդ որում` մեխանիկական աէրոտորները մեծ ներդրում չեն պահանջում, ինչը չի կարելի ասել ավտոմատ համակարգերի մասին:

Ըստ Ա. Հովհաննիսյանի` հայաստանյան ձկնաբուծարաններում ջրավազանի միավոր մակերեսում ձկան խտությունը նոսր է` պայմանավորված իրացման ցածր ծավալներով: Նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա ջրի օգտագործման խտությունը 3 անգամ բարձրացնել հատկապես բուսակեր ձկների մասով (կարպ, ծածան): Հայկական ձկնաբուծարանները հիմնականում բուծում են սաղմոսազգիներ եւ թառափազգիներ (այդ թվում` իշխան), սակայն սիգ գրեթե չի բուծվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ