News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայտնի են դարձել Քալիֆորնիայում 29-ամյա հայ տղայի սկանդալային ձեռրբակալության մանրամասները, ով ոստիկաններին ստիպել է իսկական հետապնդում իրականացնել` 80-ականների ամերիկյան մարտաֆիլմերի ոգով:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Carscoop-ը, երիտասարդը փախչելով ոստիկաններից 160 կմ/ժամ արագություն է բացել, որի հետեւանքով բախվել է Mercedes-Benz-ին, որում եղել է կին` երեք տարեկան երեխայի հետ:

Հետապնդումը նկարահանվել է ուղղաթիռից:

Երբ, վերջապես, երիտասարդը ձերբակալվել է, հարցին, թե ինչու է փախուստի դիմել, Ասլանյանը պատասխանել է, մոտավորապես, հետեւյալը. «Ուզում էի, որ ամեն բան հետաքրքիր լինի, Ես Վարդան Ասլանյանն եմ եւ ունեմ իմ «պոնտերը»:

Հարցին, թե ինքը ալկոհոլ կամ թմրամիջոց օգտագործե՞լ է, Վարդանը կլորացրել է աչքերն ու ասել. «Իսկ դա ի՞նչ է»:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոս-Անջելեսի շրջանային դատախազությունը հունիսի 19-ին չորս  ծանր մեղադրանք է ներկայացրել Վարդան Ասլանյանին, ով ստիպել է ոստիկաններին մեկ ժամ շարունակ  հետապնդել իրեն Սան-Ֆրացիսկոյի ավտոստրադաներով:

Ինչպես հաղորդում է  «The Burbank Leader»-ը, 29-ամյա Վարդան Ասլանյանը մեղադրվում է  փախուստի, անսթափ վիճակում մեքենան վարելու, ավտովթարի, հերոին պահելու եւ ժամկետանց լիցենզիայով մեքենա վարելու մեջ:

Հետապնդումից մեկ ժամ անց Ասլանյանը ձերբակալվել է Հոլիվուդում, որտեղ բախվել է մեքենայի: Նրան բաց են թողել 105 հազ. դոլար գրավի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ