News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ հՀունիսի 23-ին, կեսօրին, Գյումրիում դանակահարել են մի երիտասարդի` Պետիկ Նազարյանին, որին դեպքի վայրից տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

«Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ նրա վիճակը թեթեւից միջին ծանրության է, վերքերը բուժման ընթացքի մեջ են, կյանքին ընդհանրապես վտանգ չի սպառնում: Որոշ բուժաշխատողներ նույնիսկ փաստեցին, որ այս երիտասարդը հիվանդանոցի մշտական պացիենտներից է, եւ նմանատիպ սկանդալներով հաճախակի է հայտնվում իրենց մոտ:

Թե որտե՞ղ եւ ինչու՞ են դանակահարել երիտասարդին, դեռ հայտնի չէ, Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը մշտապես զբաղված է մեր համար, արդեն որերորդ անգամն է՝ ոստիկանապետը լսելով, որ իրեն զանգահարում են մեր լրատվամիջոցից` պատճառաբանում է, որ խիստ զբաղված է ու անմիջապես անջատում է հեռախոսը:

Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանն էլ խուսափեց պատասխանել մեր այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե դանակահարողը Գյումրու քաղաքապետի որդին է` Սպարտակը:

Ի դեպ, այսօր մեր խմբագրության էլեկտրոնային հասցեին, նամակ էր հղվել Սուսաննա Անդրեւնա անունով-ազգանունով մի կնոջից, որը պնդում էր, թե քաղաքապետի որդին շաբաթ օրը` կեսօրին, բոլոր աչքի առաջ վեճի է բռնվել , հայհոյել, ծեծել , քաշքել, այնուհետ դանակահարել է մի սպորտսմենի ու իր 99-999 BMW մակնիշի մեքենայով դիմել փախուստի:

Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվությունը, կա՞ն ձերբակալվածներ, Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանի խորհրդով մենք դիմեցինք ոստիկանության լրատվության եւ հասարակայնության կապերի վարչություն, որտեղից ի պատասխան մեր հարցի, պարզապես տեղեկացրին, որ հանգամանքները ճշտվում են,, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեր աղբյուրների ասելով, դանակահարվողը Գյումրիի ծաղկանոցի տերերից մեկի` Գրիշայի հորեղբոր տղան է, որը նույնպես ոսկե երիտասարդության ներկայացուցիչ է , քաղաքապետի որդու շրջապատից»,- գրում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ