News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ խորհրդարանն առայժմ չի շտապում էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցում:

«Մեր հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասաց, որ ԱԺ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, եւ հիմա իրենք սպասում են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի եւ ՕԵԿ-ի թեկնածուներին: Ի դեպ, էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա ինքնըստինքյան որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում ՀԱԿ-ն է, որի ներկայացուցիչն էլ ՀՀԿ-ի հետ ռոտացիոն կարգով ղեկավարելու է հանձնաժողովը:

Ի դեպ, Կոնգրեսն էթիկայի հանձնաժողովում մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վերջինս պիտի քննարկման առարկա դարձնի ԱԺ պատգամավորների վարքագիծը»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ