News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Խոսակցություններ կան, որ այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժգոհության ալիք է բարձրացել, եւ այսօր բացառված չէ, որ կրճատված  աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով: Այս տեղեկությունները մենք իմացանք երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն լսել չհաջողվեց: «Միայն ավելացնենք, որ վերջին շրջանում այս բուհն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սկզբում պատճառը ռեկտորի ընտրություններն էին, հետո այն, որ այս շենքի վրա աչք են դրել որոշ օլիգարխներ: Հիմա էլ բուհի` կեսից ավելի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրճատումն է: Սպասենք զարգացումներին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ