News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական կուլիսներում քննարկվում է, որ նախընտրական շրջանում ԲՀԿ ղեկավար  Գագիկ Ծառուկյանի կողմից ներկրված եւ մեծ աղմուկ հանած 500 տրակտորների զգալի մասը կոմերցիոն ծրագրերով հատկացվել է գյուղացիական տնտեսություններին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Հիշեցնենք, որ մինչեւ ընտրությունները դա ներկայացվում էր որպես բարեգործություն: Որոշ տեղեկությունների համաձայն`մասնավոր ընկերություններ են բացվել, եւ այդ տրակտորները հատկացվել են դրանց` վճարովի հիմունքներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար: Երեկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները` ավելացնելով, որ տրակտորների մի մասը «տարաժամկետ կոմերցիոն սկզբունքներով ձեռք են բերել ֆերմերային տնտեսությունները»: Մի մասն էլ որպես աջակցություն հատկացվել է գյուղացիական տնտեսություններին»,- գրում է «168 ժամը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ