News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ներհիվանդանոցային վարակների վերահսկման եւ կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը: Ներհիվանդանոցային վարակներն այն հիվանդություններն են, որոնք հիվանդի մոտ առաջանում են բուժհաստատությունում բուժվելու կամ հետազոտվելու ընթացքում: Սրանք համարվում են առավել վտանգավոր, քանի որ մեծամասամբ անհաղթահարելի են:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում տարեկան ավելի քան 14 մլն մարդ տառապում է ներհիվանդանոցային վարակներից: Մի շարք հետազոտություններով` զարգացած երկրների ժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացող հիվանդների առնվազն 5-12%-ի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ, իսկ զարգացող երկրներում այդպիսի հիվանդները կազմում են ավելի քան 25%:

Հայաստանում ներհիվանդանոցային վարակների տարածվածության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել: Բուժհաստատությունները պարզապես այդպիսի հաշվետվություններ չեն ներկայացնում, կամ ներկայացնում են ոչ լիարժեք; Այնուամենայնիվ` առողջապահության նախարարությունը մշակել է կանխարգելիչ միջոցառումների ծրագիր, քանի որ հիվանդությունների բուժումն ավելի թանկ է:

Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ուժեղացնել  Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոնի դերը, այդ հիմնարկի աշխատանքները լայնորեն լուսաբանել մամուլի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ