News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը դարձել է բազմերանգ, բայց որակական փոփոխության չի կարող ենթարկվել, քանի որ իշխանությունը մեծամասնություն է կազմում: Այս մասին, այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա հայտարարեց, որ շատ ուրախ է, որ իր տարածած գրականության շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները կիսով չափ կրճատվել են:

Պարույր Հայրիկյանի խոսքով, մենք դարձել ենք մեռնող եւ ինքնասպան լինող ազգ:  Նա ասաց, որ այսօր պետք է խոսենք ոչ թե 7 տոկոսանոց, այլ 70 տոկոսանոց աճի մասին: «Եթե քո երկրում վազում են թիկնապահիկներ, բարոյահոգեբանական վիճակը մի կողմ է դրվում: Դա ինչ վախկոտություն, նապաստակություն է: Այդ եսակենտրոն, վախկոտ մարդիկ չեն կարող նպաստել երկրի առաջընթացին»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ լավագույն դեպքում ձգում ենք մեր գոյատեւումը:

Լրագրողի դիտարկմանը, թե ինքը դե՞մ է, որ պաշտոնյաները թիկնապահներով շրջեն, ԱԻՄ նախագահն արձագանքեց, որ վարչապետը, պաշտպանության նախարարը պետք է պատպանված լինեն, բայց շատ ուտելու արդյունքում ճարպակալածները պետք չէ, որ թիկնապահներ պահեն: Իսկ, եթե ուզում են հավելյալ աշխատող պահել, առաջարկեց այգեպանի հաստիքով նրանց պահել:

Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» դեպքին ասաց, որ կա քրեական գործ եւ կարծում է, որ այն կարող է զսպիչ լինել: Հարցին, թե հավատո՞ւմ է իրավական արդարությանը, նա պատասխանեց. «Իհարկե` ոչ: Բայց չեմ հավատում նաեւ ամերիկյանին»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ