News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլում հունիսի 26-ին նախատեսվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Տրանսանատոլիական գազտարի (TANAP) նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր ստորագրել, գրում է  «Նեզավիսիմայա գազետան»:

Ստորագրումը տեղի կունենա Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայությամբ:

Գազատարի կոնսորցիումի առեւտրային հիմնադիրներ կդառնան Ադրբեջանի պետական նավթային ընկերութունը` 80%, խողովակաշարերի թուրքական պետական Botas օպերատորը եւ թուրքական նավթային Turkiye Petrolleri AO ընկերությունը` 20%: Հետագայում կմիանան նավթագազային միջազգային այլ ընկերություններ եւս: Սպասվում է, որ նրանցից առաջինը կլինի բրիտանական BP-ն:

TANAP գազատարի երկարությունը կկազմի շուրջ 2 հազ. կմ: Այն կսկսվի Թուրքիայի արեւելքից եւ կձգվի մինչեւ Բուլղարիայի կամ Հունաստանի սահմանը: Շինարարությունը կսկսվի 2014թ. IV  եռամսյակում: Նրա թողունակությունը առաջին փուլում կկազմի 16 մլրդ խմ, երկրորդում` 20 մլրդ խմ, երրորդում, հնարավոր է, տարեկան կաճի մինչեւ  24 մլրդ խմ-ի:
Գազատարի կառուցման առաջին փուլի արժեքը գնահատվում է 7–8 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ