News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, ժամը 14.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 շենքի մոտ իրար են բախվել թիվ 18 երթուղու  «ԳԱԶ-32213» եւ  «Մազդա»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ԳԱԶ-32213»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 25-ին, ժամը 17.00-ին,   «ՎԱԶ- 21011»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 55/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 25-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 30 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 39-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ