News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Պյոտր Պորոշենկոն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ քննարկել է ուկրաինական օդանավերը լիզինգով Հայաստանին տրամադրելու հարցը, ինչը կնպաստի Հայաստանում ուղեւորափոխադրումների ակտիվացմանը եւ տուրիզմի զարգացմանը:

Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, կողմերը նաեւ պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու հարցում Ուկրաինայի փորձն օգտագործելու մասին:

Հանդիպման արդյունքում, կողմերը պայմանավորվել են համատեղ բիզնես-ֆորում կազմակերպելու մասին, որը կնպաստի երկու երկրների եվրաինտեգրմանը եւ երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացմանը: 

Նշենք, որ բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաեւ Հայաստանի շուկայում ուկրաինական արտադրության ապրանքները, այդ թվում ալկոհոլային խմիչքները կեղծումից պաշտպանելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ