News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հունիսի 26-ի ասուլիսում հայտնել է Վրացական պետութան ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն` նշելով, որ Միխայիլ Սահակաշվիլին  կմասնակցի  Crans Montana տարածաշրջանային համաժողովին: Նրա խոսքով` ակնկալվում է Վրաստանի նախագահի հանդիպում երկրի գերագույն ղեկավարության հետ.  «Մենք ավանդական լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, եւ երկու երկրների առաջնորդները կքննարկեն տարածշրջանային համատեղ նախագծերը եւ երկկողմ հարաբերությունները», գրում է «Թրենդը»:

Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 1-ը կկայանա Crans Montana 23-րդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, ասվում է համաժողովի պաշտոնական կայքում: Այն նվիրված կլինի պետական եւ մասնավոր կառավարման հարցերին` էներգետիկ քաղաքականության լույսի ներքո:

Համաժողովին հրավիրված առաջնորդների թվում են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, համաժողովի գործադիր նախագահ եւ հիմնադիր, դեսպան Ժան Պոլ Կարտերոնը, Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը, Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը, Ֆուջեյրա էմիրության թագաժառանգ շեյխ Մոհամեդ Ալ Շարքին, Լյուքսեմբուրգի արքայազն Ժանը եւ այլ բարձրաստիճան անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ