News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ինտելեկտը հավասարության մեջ» խորագրի ներքո  Հայաստանում ռուսական  համայնքը եւ «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են շախմատի առաջնություն ազգային փոքրամասնությունների միջեւ:

«Հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներում այս տարի առողջ ապրելակերպի տարի է, որոշեցինք մրցույթի համար ընտրել սպորտային ուղղվածությունը, տվյալ պարագայում ` շախմատը»,- այս մասին, այսօր` հունիսի 26-ին, «Ելակետ» ակումբում հայտնել է Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն: 

Նրա խոսքով,  շախմատի առաջնությանը կմասնակցեն Հայաստանում գրանցված բոլոր ազգային փոքրամասնությունները: Այն տեղի կունենա երկու օր` հունիսի 30-ից  հուլիսի 1-ը, որտեղ  կընդգրկվեն  3 տարիքային խմբեր`8-14, 15-18 եւ 19-22:

Անդրադառնալով թեմային, «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը նշել է, որ բացի շախմատի առաջնությունից կկազմակերպվի նաեւ վոլեյբոլի առաջնություն Սեւանում:

«Նմանատիպ միջոցառումները կամուրջներ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք ծանոթանալով իրար հետ էլ ավելի են ամրացնում բարեկամական կապերը բոլոր ազգային փոքրամասնությունների միջեւ»,- ընդգծել է նա:

Նշենք, որ «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպության նպատակը Հայաստանի ազգային փոքրամասնությունների միավերումն է, ինչպես նաեւ միջազգային մակարդակով նրանց զարգացումն ու ինտեգրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ