News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու հունիսի 26–ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։

Այնուհետեւ Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագծին։

Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։

Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող մի շարք շինություններ անհատույց օտարելու, ինչպես նաեւ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերին ու հավանություն է տվել Երեւան քաղաքի ենթակայության մի շարք կազմակերպություններ վարչական շրջանների ղեկավարների ենթակայության հանձնելու եւ լիազորություններ պատվիրակելու մասին որոշման նախագծին։

Այդպիսով, Երեւան քաղաքի ավագանին ավարտել է 7–րդ նստաշրջանի աշխատանքները։ Ամփոփելով նստաշրջանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանուն համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Ավագանու 8–րդ նստաշրջանը կմեկնարկի 2012թ.սեպտեմբերի 11–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ