News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ, Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը:

Ֆորումը՝ առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարեւոր է նաեւ երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից:

Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի եւ Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները եւ դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման եւ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ