News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Իրավական եւ Մարդու իրավունքների հանձնաժողովում այս պահին ընթանում  է քննարկում` պատգամավոր Քրիստոֆ Շտրասսերի զեկույցի վերաբերյալ, որը վերնագրված է «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը  աշխատել է ողջ կազմով ներկա լինել Իրավական եւ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում: Ելույթ է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարը եւ իրենց անհամաձայնությունը եւ բողոքը հայտնել այդ զեկուցյի վերաբերյալ:

«40 րոպեից հանձնաժողովում կավարտվի այդ զեկույցի քննարկումը եւ ես հույս ունեմ, որ հանձնաժողովը կողմ կքվեարկի, որ այդ զեկույցը արդեն սեպտեմբերին` աշնանային նստաշրջանում քննարկվի լիագումար նիստում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ