News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի արաբական հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին:

Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ եւ համոզվածություն է հայտնել, որ դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու եւ նոր բարձունքների հասցնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջեւ տարաբնույթ համագործակցությունը` հանուն մեր բարեկամ ժողովուրդների բարօրության:

Նշենք, որ Մուհամեդ Մուրսին «Մահմեդական եղբայրներ» շարժման թեկնածուն էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ