News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Սպիտակ - Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում հունիսի 27-ին՝ ժամը 02:20-ին տեղի է ունեցել ավտովթար։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 21-ամյա Ն. Սարգսյանը) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով Ն. Սարգսյանը եւ ուղեւոր Գ. Ուռուսյանը, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը: Բժիշկները Ն. Սարգսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ուռուսյանինը` ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ