News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարզվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ- ում հունիսի 7-ին «Ե1» տիպի շոգեկաթսայի պայթելու պատճառները։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից,  ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներից եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացուցչից կազմված հանձնախումբը, անցկացնելով տեխնիկական քննություն, եզրակացրել է, որ դժբախտ դեպքի պատճառ են հանդիսացել շոգեկաթսայի ավտոմատ համակարգի աշխատանքի խափանումը եւ հնոցապանի անփութությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ  խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Ըստ այդ հոդվածի`  տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Պայթյունի պատճառները պարզելու համար ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվել է տեխնիկական քննություն, որոնց արդյունքներն արդեն ամփոփվել են եւ ուղարկվել Ոստիկանություն: «Գազն անջատվել է, գազի ճնշումը հավաքվել, կուտակվել է, երկրորդ անգամ այրում է  կատարվել, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, այսինքն` երբ կաթսան հանգել է, երկրորդ անգամ գազն սկսել է կուտակվել, վինտիլիացիոն համակարգը պետք է քաշեր գազը եւ չմիանար, բայց ինքը երկրորդ անգամ միացել է»,- նշել էր Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ