News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում երեկ` հունիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել 12-ամյա Լեւոն Թադեւոսյանը եւ Մեծամորի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել: Այսօր` հունիսի 27-ին, նրա ծննդյան օրն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանից:

Նշենք, որ վրաերթի ենթարկողը երեխային թողել է անօգնական վիճակում եւ դեպքի վայրից հեռացել: Լեւոնը փորձել է հեծանիվով ճանապարհն անցնել, որի ժամանակ էլ նրան հարվածել է մեքենան:

Հատկանշական է, որ վթարի վայրում աշխատանքներ կատարելու ընթացքում եւս մեկ վրաերթ է տեղի ունեցել: Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին եւ թողնելով անօգնական վիճակում դիմել է փախուստի: Տուժող ոստիկանին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ Մեծամորի Ոստիկանություն է ինքնակամ ներկայացել «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը եւ հայտնել, որ 12-ամյա երեխային վրաերթի է ենթարկել ինքը` նշված մեքենայով: NEWS.am-ի տեղեկություններով, վերջինս ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակից է: Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնից:

Իսկ ահա ոստիկանին վրաերթի ենթարկած վարորդը դեռ չի հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ