News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի ազգային կատարողական բյուրոն հայտնել է, որ սառեցրել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ակտիվների մի մասը: Ըստ Բյուրոյի հաղորդագրության, սառեցվել են Իվանիշվիլիի բաժնետոմսերը «Քարթու» բանկում, «Քարթու գրուփ»-ում, ինչպես նաեւ «Պրոգրես բանկում» (21,7 տոկոսի չափով):

Բյուրոն նման որոշում է կայացրել, երբ գործարարը հրաժարվել է մուծել 45 մլն դոլարի տուգանքը, որը նրա վրա դրվել էր ընտրողներին կաշառելու համար:

Միաժամանակ, Իվանիշվիլիի պատպանները պնդում են, որ միլիարդատերը բաժնետոմսեր չունի «Քարթու» բանկում եւ «Քարթու գրուփ»-ում: Պաշտպանների վերկայացմամբ վերջինս պատկանում է մի քանի օտարերկրյա ներդրողների, հաղորդում է BBC-ն:

Ինքը` Իվանիշվիլին, ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ինքը ոչ մի մասնաբաժին չունի վրացական ընկերություններում, սակայն մի քանի քաղաքներում ունեցվածքի սեփականատեր է:

Միաժամանակ Իվանիշվիլին չի բացառել, որ իշխանությունները կարող են կալանք դնել նաեւ այդ ունեցվածքի վրա, որը ձեւակերպված չէ իր անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ